Տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերություն

Ապահովում ենք անվտանգությունը և համապատասխանությունը յուրաքանչյուր նախագծում՝ սկսած 2010 թվականից։

Որակի հսկողության փորձագետներ

«Քարազարթ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2010 թվականին՝ նպատակ ունենալով բարձրացնել շինարարական ոլորտում տեխնիկական հսկողության որակը։

99+

15+

կատարված աշխատանքներ

գործընկերներ

Մեր ծառայությունները

Մեր փորձառու թիմը ապահովում է շինարարական աշխատանքների որակի և անվտանգության միջազգային չափանիշներին համապատասխանությունը՝ դարձնելով յուրաքանչյուր նախագիծ հաջողված ու կայուն

Անվտանգության և որակի վերահսկողություն

Ապահովում ենք աշխատանքի անվտանգության և նախագծի որակի պահանջների պահպանում...


Շինարարական վերահսկողություն

Ապահովում ենք շինարարության համապատասխանությունը նախագծային և միջազգային ստանդարտներին...


Շինարարական տեխնիկական հսկողություն
Փորձագիտական խորհրդատվություն
Նախագծերի կառավարման ծառայություններ
Նյութերի և սարքավորումների մանրամասն վերլուծություն

Ապահովում ենք շինարարության համապատասխանությունը նախագծային և միջազգային ստանդարտներին...


Տրամադրում ենք տեխնիկական լուծումներ բարդ նախագծերի արդյունավետ իրականացման համար...


Իրականացնում ենք նախագծերի պլանավորում, բյուջետավորում և ժամանակացույցի մշակում՝ հաջող իրականացման համար...

Ուսումնասիրում ենք օգտագործվող նյութերի և սարքավորումների որակը և համապատասխանությունը...

Մեր մասին

«Քարազարթ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2010 թվականին՝ նպատակ ունենալով բարձրացնել շինարարական ոլորտում տեխնիկական հսկողության որակը: 2012 թվականի մայիսի 11-ին ընկերությունը ստացել է լիցենզիա քաղաքաշինության բնագավառում՝ բնակելի, հասարակական և արտադրական շինարարության տեխնիկական հսկողություն իրականացնելու համար։

Այդ տարվանից սկսած, ընկերությունը դինամիկ կերպով ընդլայնել է իր գործունեությունը՝ ներգրավելով տրանսպորտային, հիդրոտեխնիկական և էներգետիկ ոլորտներում ներդիրներ: Շուտով «Քարազարթ»-ը դարձավ առաջատար տեխնիկական հսկողության կազմակերպություններից մեկը, որն ակտիվորեն մասնակցում է Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում իրականացվող շինարարական աշխատանքների վերահսկմանը: Ընկերության գործունեությունը ներառում է տարբեր նշանակության շինությունների կառուցման տեխնիկական հսկողություն, այդ թվում՝ զորանոցներ, մանկապարտեզներ, դպրոցներ, հիվանդանոցներ, բնակելի շենքեր և մարզադահլիճներ:

2016 թվականին «Քարազարթ»-ը նշանակալից ներդրում ունեցավ տարածաշրջանում նախադեպը չունեցող էներգետիկ ծրագրում՝ գեոթերմալ կայանների տեղադրման նպատակով հորատանցքերի հորատման տեխնիկական հսկողություն (Քարքար): Այդ ժամանակից ի վեր, ընկերությունը նաև վերահսկում է տարբեր բնակավայրերի կոյուղագծերի, ջրագծերի և ոռոգման համակարգերի շինարարությունը:

Տարբեր ոլորտներում կուտակված մեծ փորձը հնարավորություն տվեց ընկերությանը 2016 թվականից ներգրավվել ՀՀ ճանապարհաշինության ծրագրերում: «Քարազարթ»-ը իրականացրել է տեխնիկական հսկողություն և խորհրդատվական ծառայություններ ավելի քան 50 միջպետական, հանրապետական և տեղական նշանակություն ունեցող ավտոճանապարհների կառուցման ժամանակ:

2021 թվականին «Քարազարթ»-ը հրավիրեց միջազգային բարձրակարգ մասնագետների՝ Հայաստանի շինարարական ոլորտում նոր որակ ստանալու նպատակով: Այս մասնագետներն իրենց գիտելիքներն ու փորձը փոխանցեցին տեղական թիմին՝ բարձրացնելով նյութերի որակի վերահսկման և ծրագրային կառավարման մակարդակը, ինչն էլ հաստատեց «Քարազարթ»-ի առաջատար դիրքը տեխնիկական հսկողության ոլորտում:


Կապ մեզ հետ

Ստացեք որակի հսկողության և խորհրդատվական ծառայություններ հենց հիմա